HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տարոն Մարգարյան. «Դե մարտի 8 էր, աղջիկներն ուրախանում էին»

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Մաշտոցի այգում տեղադրվող կրպակների մասին, եւս մեկ անգամ ասաց, որ դրանք ժամանակավոր են տեղադրվում: «Կրպակները ժամանակավոր մնալու են եւ կգա ժամանակը, որ դուրս կբերվեն այգուց»,-ասաց Տարոն Մարգարյանը:
«Իսկ ե՞րբ կգա այդ ժամանակը»,-հետաքրքրվեցին լրագրողները: «Հիմա քննարկում ենք, բայց մինչեւ 3 տարի»,-պատասխանեց Երեւանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանն ասաց, որ տեղյակ է, թե մարտի 8-ին աղջիկներն ինչ ակցիա են արել Մաշտոցի այգում: «Դե մարտի 8 էր, աղջիկներն ուրախանում էին: Ողջունելի է, որ ուրախանում էին, իրանց տոնն էլ շնորհավոր լինի:

Այնտեղ մնացողներին կոչ եմ արել, որ հերթապահություն չանեն, այնտեղ ոչ մի շինարարական աշխատանք չի լինելու: Եղանակները տաքանալուն պես այգին սկսելու ենք վերականգնել»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Ըստ քաղաքապետի' մինչեւ այգին չվերականգնեն եւ չհանձնեն բնակիչներին, կրպակները չեն հանձնելու վարձակալության:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մաշտոցի այգում տեղադրվող կրպակները պիտի ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ապամոնտաժել: Այս կրպակները արագորեն վերածվում են ՍԻՄԲՈԼԻ: Երևանի քաղաքապետը / իշխանությունները ոչ-փոքր քաղաքական ՍԽԱԼ են անում դրանց ապամոնտաժումը ձգձգելով:Սրանից ՎԱՏ ՀՈՏ է սկսում տարածվել: Եթե օլիգարխի կողքին ես, ուրեմն ժողովրդի կողքին ՉԵՍ. միջինը չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter