
Ստեղնաշարային 7 համադրություններ, որոնք պետք է հիշել
Հաճախ է պատահում, որ ցանկանում ենք տեքստի մեջ դնել տարբեր նշաններ, սակայն ստանդարտ ստեղնաշարում դրանք պատկերված չեն, կամ որոշ լեզուներում այլ տեսք ունեն (օրինակ՝ չակերտի նշանները հայերենի համար)։ Այդ դեպքում հարկավոր է լինում տվյալ նշանները փնտրել համացանցում, պատճենել դրանք և ապա տեղադրել տեքստում՝ կորցնելով որոշակի ժամանակ։
Ներկայացնում ենք ամենից հաճախ հանդիպող մի քանի նշաններ կամ պատկերներ համակարգչի համար` ստեղնաշարային համադրությունների՝ կոդերի տեսքով։ Դրանք կօգնեն ժամանակ խնայել և ավելի արագ շարադրել անհրաժեշտ տեքստը։ Կոդերը մեծ մասամբ աշխատում են համակարգչային բոլոր օպերացիոն համակարգերի համար։
Առաջին․ Հեղինակային իրավունքի նշանը (©) կարելի է ստանալ ALT+0169 կոդը հավաքելով (ALT ստեղնը սեղմած՝ հավաքում ենք 0169 թիվը)։
Երկրորդ․ Հայերենի չակերտները (« ») դնելու համար պետք է հավաքել հետևյալ կոդերը՝ ALT+0171 և ALT+0187։
Երրորդ․ Գրանցված ապրանքանիշի նշանները (®, ™) ստանալու համար պետք է հավաքել ALT+0174 կամ ALT+0153 կոդերը։
Չորրորդ․ Ժպտացող նշանների (☺, ☻) համար հարկավոր է հավաքել ALT+1 կամ ALT+2 կոդերը։
Հինգերորդ․ Ջերմաստիճանի նշաններ դնելու համար հարկավոր է հավաքել հետևյալ կոդերը՝ ALT + 8451-ը Ցելսիուսի նշանի համար (℃), իսկ ALT + 8457-ը Ֆարենհայթի նշանի համար (℉)։
Վեցերորդ․ Հեռախոսի նշան (☎,☏) պատկերելու համար հարկավոր է հավաքել ALT+9742 կամ ALT+9743 կոդերը, իսկ էլ․ փոստի նշանի համար՝ ALT+9993 կոդը (✉)։
Յոթերորդ․ Հավաքելով 9800-ից մինչև 9811 թվերը ALT կոճակը սեղմելով՝ կարող ենք պատկերել կենդանակերպի բոլոր 12 նշանները (♈, ♊ և այլն)։
Հավելենք, որ Windows 10 օպերացիոն համակարգում նշանների ու պատկերների փոքրիկ ստեղնաշարը կարելի է տեսնել Win նշանի ստեղնը և [ ; ] ստեղնը միաժամանակ սեղմելով։ MAC օպերացիոն համակարգի համար պետք է սեղմել Command, Control և Space ստեղները միաժամանակ։
Օգտակար կլինի նաև հիշել, որ CTRL+K համադրությամբ կարող ենք հղում տեղադրել ընտրված տեքստի համար, իսկ CTRL+P համադրությամբ` բացել տպելու հրամանի պատուհանը։
Մեկնաբանել