ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կհրապարակվի մինչեւ մարտի 20-ը
ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ի 13-րդ համագումարի ընթացքում լրագրողներին ասաց, թե Հայաստանում այսօր օրակարգ ձեւավորողը Հանրապետական կուսակցությունն է եւ առաջիկա 5 տարիներին այդպես է լինելու:
Ըստ Շարմազանովի' եթե առանց որոշ ուժերի հնարավոր է քաղաքական դաշտը պատկերացնել, ապա առանց ՀՀԿ-ի այն հնարավոր չէ: «Հանրապետականը քաղաքական դաշտում առաջնորդվում է քաղաքական արժեհամակարգով, այլ ոչ նախասիրություններով»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների հրապարակումից' Է. Շարմազանովը հայտնեց, որ այս պահին ցուցակի մասին ոչինչ ասել չի կարող եւ խորհուրդ տվեց սպասել, քանի որ դրանք հրապարակվելու են մինչեւ մարտի 20-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել