HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյան. «Բա բիզնես ո՞վ պետք ա անի, որ կինս առաջադրվի» (վիդեո)

«Մի օր Գոհար Վեզիրյանն է առաջադրում, մի օր Հեղինեն է առաջադրում, մի օր Աղասի Արշակյանն է առաջադրում, հիմա ով ինչ ասի` պիտի գաք ինձնից հարցնե՞ք»,-այսպես արձագանքեց Սամվել Ալեքսանյանը լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում այն լուրերին, որ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավոր ընտրվելու համար պայքարելու է լրագրող Գոհար Վեզիրյանի հետ: «Սաղ քաղաքը, սաղ հանրապետությունը թող բերեն դնեն իմ դեմ»,-հայտարարեց պատգամավորը:

Սամվել Ալեքսանյանն ասաց, որ օրենքը թույլ է տալիս, հետեւաբար ցանկացած ոք կարող է առաջադրվել, իսկ ինքը «ոչ մեկից չի վախենում»: Սամվել Ալեքսանյանն ասաց, որ այն համայնքում, որտեղից պատգամավոր է ընտրվել (թիվ 7 ընտրատարածք՝ Մալաթիա եւ Աջափնյակ) 5 տարվա ընթացքում միշտ էլ գումարներ ծախսել է եւ ընտրությունից ընտրություն չէ, որ պիտի գումար ծախսի:

Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ կնոջն էլ պատգամավորության թեկնածու առաջադրի, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, բա բիզնես ո՞վ պետք ա անի, որ կինս առաջադրվի: Երեխեքը որ մեծանան` կարող ա, ամեն ինչ հնարավոր ա այս կյանքում»:

Սամվել Ալեքսանյանն ասաց` քանի որ ինքը բիզնեսով չի զբաղվում, կինն է իրեն ֆինանսապես օգնում. «Ինչով կարողանում ա, օգնում ա»,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանություններ (5)

Dero
Bayc patasxanorn el ankerc erav ir srika linelu mech, - uzum en tor sar hanrapetutyun@ inc dem ga, inc hetaqrqir e tesnes inq@ haskacav sar hanrapetutyun bari imast@, vor da Hay azgn e, kam xi enq zarmanum vor mi mardu xanutneri cancum kercum en mankakan snndi jamketner@ u tunavorum hay manukin, da inch Hay kochvelu iravunq uni
Sara
pastoren senc txen knga hashvina ha txa
Lilit88
bayts inch amot e........inchqan tqats uni es mard@ mer vra....zarmanum em.....mite menq- hay zhoxovurds, sran enq arzhani?????????????????
sevak
Հետքին .... դուք երևի հաճույք եք ստսնում սրանց խոսեցնելուց թե մեզ համար է մենք լավ գիտենք մեր հասարակության ցավն ու խոցը
Zara
voch profesinal kheghkatak, apush, lkti

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter