HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի եւ Մանե Թանդիլյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին եւ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter