
Համագումարից ուղիղ «Փարվանա»
ՀՀԿ-ի համագումարի ավարտին, նախագահ Սերժ Սարգսյանը «լավ ժամանց» մաղթեց խնջույքի մեկնողներին' ասելով, թե ով չի կարողանում լիաթոք ուրախանալ, չի էլ կարողանում լավ աշխատել: Մինչ քեֆի անուն լսած պատգամավորներն ու համագումարին մասնակցող այլ հյուրերը կշտապեին նստել իրենց «Ջիփ»-երն ու հեռանալ, Սերժ Սարգսյանը վարորդներին զգուշացրեց, որ ուշադիր լինել, քանի որ ճանապարհային ոստիկանության տեսուչները կարող է ստուգեն ԱՊՊԱ կտրոնները:
Դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանի զգուշացումը ԱՊՊԱ-ի մասով ովքեր ընկալեցին ու կատարեցին, սակայն շատերը հետեւել էին նախագահի խորհրդին եւ մեկնել էին քեֆի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, համագումարի մասնակիցները մարզահամերգային համալիրից անմիջապես գնացել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիր եւ մինչեւ ժամը 22-ը լավ քեֆ են արել: Խնջույքին ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել