«ՎՏԲ-Հայաստան բանկը» թողարկել է 100 000-րդ Visa քարտը
«ՎՏԲ-Հայաստան բանկը» Հայաստանի բանկերից առաջինն է, որ թողարկեց 100 000-երորդ Visa քարտը: Visa Electron հոբելյանական քարտը թողարկվել է 2011թ. մարտին Երևանում: Visa քարտի 100 000-երորդ քարտապանը դարձավ «ՎՏԲ-Հայաստան բանկի» հաճախորդ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակից Խորեն Աբրահամյանը:
Այսօր Golden Tulip հյուրանոցում տեղի ունեցավ 100 000-երորդ Visa քարտի թողարկմանը և հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողություն: «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը հոբելյանական քարտի շահողին հանձնեց 500 000 դրամի վկայական, որի գումարը նույն օրը փոխանցվել էր վերջինիս Visa քարտի հաշվեհամարին: Բանկը շահողին նաև հնարավորություն տվեց մեկ տարվա ընթացքում զրոյական տոկոսադրույքով օգտվել «ՎՏԲ-Հայաստան բանկի» Visa վարկային քարտից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել