HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով

Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են, որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային հնչել են իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքներ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղոդրագրության համաձայն՝ աշխատակազմում ուսումնասիրվել են հարցի առնչությամբ նաև  հանցագործության մասին Հրանուշ Խառատյանի հրապարակած և իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումը:
Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Դատախազության պարզաբանումն առ այն, որ հաղորդումն ուղարկվել է Ոստիկանություն:
Հաղորդման քննարկման հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter