Աղվեսի ձագերը դուրս են բերվել մազութի տակառից
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 11-ին, ժամը 18։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 108 հասցեում՝ «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ»-ի տարածքում գտնվող մազութի տակառի մեջ արգելափակված կենդանիներ կան (աղվեսի ձագեր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մազութի տակառից դուրս են բերել աղվեսի ձագերին և տեղափոխել անվտանգ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել