Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
Մայիսի 12-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Նման կանխատեսում է արել ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երեւանում մայիսի 12-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել