HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊՆ-ն նախատեսում է գործուղումների մասին տվյալները չհրապարակել

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակել։ Ըստ նախարարության՝ այն կկանխարգելի զինված ուժերին ուղղված հնարավոր սպառնալիքները, կբարձրացնի գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունավե­տությունը:

Նման նախագիծ է Պաշտպանության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Նշենք, որ Կառավարության 2016 թվականի որոշմամբ՝ www.govtravel.am ինտերնետային կայքում հրապարակվում է պետական մարմինների գնած ավիատոմսերի մասին տեղեկությունները։ Բացառություն է կազմում նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի մասին տեղեկությունների հրապարակումը:

«Պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումներ մեկնելու նպատակով գնված ավիատոմ­սերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է Պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով»,- նախագծում հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Նախարարությունը նաև ընդգծել է, որ համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և պետության անվտանգությունը, այդ իսկ պատճառով ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստը ինքնին կրում է գաղտնի բնույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter