HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է հատուցում տրամադրել նաև հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը։ Այսինքն՝ այս փոփոխությամբ հատուցում կստանան նաև հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողները կամ նրանց ընտանիքները։

Նման նախագիծ է ներկայացրել Պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախարարության՝ այս փոփոխությունը նպատակ ունի պատշաճ ապահովել հակառակորդի գործողություններից տուժած զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը։

Նախարարությունը ընդգծել է, որ այժմ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընդունած որոշումներով՝ հատուցում է տրվում նաև 1998-2016թթ. տեղի ունեցած դեպքերով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դիմաց։ Այդ իսկ պատճառով ՊՆ-ն առաջարկում է հատուցում նախատեսել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողներին (ընտանիքներին):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter