HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոլաքարում կարտոֆիլի հորի փլուզման հետևանքով մարդ է մահացել

Մայիսի 12-ին` ժամը 15։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում կարտոֆիլի հոր է փլուզվել, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող կարտոֆիլի հորը (մոտ 6 քմ մակերեսով և 2․5 մ խորությամբ)․ Ավետիք Շ․-ն (ծնված 1981 թ․), Նորիկ Շ․-ն (ծնված 1991 թ․), Անի Ա․-ն և Նվեր Շ․-ն (ծնված 1968 թ․) գտնվել են հորում։

ԱԻն-ի փոխանցմամբ՝ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել հորից: Նվեր Շ․-ն մահացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter