HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճարեք անվտանգ. Յունիբանկն առաջարկում է անհպում Visa քարտեր

Յունիբանկն առաջակում է օգտվել Visa անհպում քարտերից, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին:

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Visa payWave տեխնոլոգիայով անհպում  քարտերը հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել գնումներ ավելի անվտանգ եղանակով՝  առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը  կատարում է   ինքնուրույն: Մինչև 20 000 ՀՀ դրամ գործարքների դեպքում  PIN կոդ չի պահանջվում:

Իր հաճախորդների հարմարության համար Յունիբանկը թողարկում է Visa դուալ բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել և անհպում և սովորական եղանակով: Քարտապանները կարող են օգտվել նաև Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է  ներբեռնել App Store- ից կամ Google Play- ից:

Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ հարմար և ժամանակակից ծառայություններ մատուցելով քարտապաններին: Հայաստանում թողարկված Visa քարտերի թվով առաջատար դիրքի համար Յունիբանկը «Largest Visa Issuance in Armenia»  անվանակարգում  արժանացել է   Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter