Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական խոսքում նշել է հետևյալը.
«Շնորհավորում եմ Ձեզ Իրաքի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Վերահաստատում եմ բարեկամ Իրաքի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մեր պատրաստակամությունը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ներդաշնակություն»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել