
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 20
Արցախում կորոնավիրուսի ախտորոշման 31 նոր փորձանմուշներից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր): Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից):
Դեռ մայիսի 7-ից ԱՀ Պարետի որոշման համաձայն, Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում մտցվել էին ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ, իսկ մայիսի 12-ից սահմանափակվել է ամբողջ շրջանի տեղաշարժը:
Մինչև օրս Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել