HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀՀ Հայաստանի արձագանքը COVID-19 համաճարակին

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID-19-ի բռնկման առաջին օրերից  Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, մոբիլիզացնելով ռեսուրսները ու համախմբելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, տարբեր ձևաչափերով արձագանքել է երկրում ստեղծված իրավիճակին: 

Ստորև ներկայացնում ենք հիմնադրամի աջակցությամբ իրականացված ու ընթացիկ նախաձեռնություններն ու ծրագրերը: 

Հրատապ օգնություն խոցելի խմբերին

  • «Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցով,  մեկ ամսվա սննդի փաթեթներ է տրամադրվել Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող 2160 տարեցների և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց՝ հոգալու նրանց  կենսական կարիքը ինքնամեկուսացման պայմաններում:
  • Հիմնադրամի աջակցությամբ Արմավիրի զարգացման կենտրոնը 2 ամսվա սնունդ և հիգիենիկ պարագաներ է առաքել Արմավիրում և Մեծամորում բնակվող 115 տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց: 
  • Մարտունու կանանց համայնքային խորհրդի միջոցով երկամսյա սնունդ և հիգիենիկ պարագաներ են առաքվել Գեղարքունիqի մարզի Մարտունի քաղաքում և 14 այլ համայնքներում բնակվող ավելի քան 120 սոցիալապես խոցելի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց:
  • Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը մեկ ամսվա սնունդ և հիգիենիկ պարագաներ է տրամադրել 370 տարեց և սոցիալապես խոցելի անձանց, որոնք բնակվում են Ալավերդիում, Վանաձորում և հարակից 18 համայնքներում:
  •  «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը երկու ամսվա սնունդ ու հիգիենիկ պարագաներ է տրամադրել Երևանի և Լոռու մարզի Տաշիր ու Ստեփանավան համայնքների 300 բնակիչների, որոնք ունեն հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ: 
  • "Հալեպ" հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը աջակցություն կտրամադրի Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, ովքեր կորցրել են եկամտի աղբյուրը COVID-19 համաճարակի պատճառով: 120 ընտանիք միջոցներ կստանան՝ հոգալու երկամսյա սննդի ու բնակարանի վարձակալության ծախսերը: «Հալեպ» կազմակերպությունը կաջակցի նաև սիրիացի փախստականների շահագործվող սոցիալ-ձեռնարկատիրական խոհանոցին և կկազմակերպի սննդի  առաքում COVID-19 հիվանդների բուժմամբ զբաղվող 100 բուժաշխատողների և կամավորների համար: 

Բժշկական ու առողջապահական աջակցություն

  •  «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունն աջակցել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պալիատիվ խնամքի շահառուներին՝ կազմակերպելով խորհրդատվություն, իրավական աջակցություն, ինչպես նաև ապահովելով   առողջապահական ծառայություների պատշաճ մատուցումն այս խմբերի համար: 150 պացիենտների ընտանիքներն ապահովվել են սնունդով, կենսական անհրաժեշտության դեղորայքով: 
  • «Իրավունքի զարգացման կենրտոն» հասարակական կազմակերպությունը  հրատապ աջակցություն է կտրամադրի՝ ապահովելու պացիենտների և փակ հաստատություններում գտնվողների բուժօգնություն ստանալու իրավունքը COVID-19 համաճարակի պայմաններում: Մի խումբ կամավորներ կվերապատրաստվեն վարակների կանխարգելման և վերահսկման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև կապահովվեն անհատական պաշտպանության և այլ միջոցներով: 
  • Հիմնադրամի օժանդակությամբ Առողջապահության նախարարության համար ձեռք են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 2200 թեստեր: 
  • Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհատական պաշտպանության միջոցներ «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի համար:
  • Հիմնադրամի աջակցությամբ «Խնամք» ՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 71 անձի համար, ովքեր ներգրավված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող շուրջօրյա խնամքի մոբիլ ծառայություններում: Նրանք կստանան նաև սննդի փաթեթներ, անձնական պաշտպանության միջոցներ և հիգիենայի պարագաներ:

Աջակցություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց

  • Հիմնադրամը, որպես հրատապ օգնություն, օժանդակել է «Կանանց աջակցման կենտրոնին, որը սնունդ, դեղորայք ու բնակարանի վարձակալության միջոցներ է տրամադրել ավելի քան 30 գործազուրկ կամ ցածր վարձատրություն ստացող այն կանանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության և համաճարակի հետևանքով գտնվում են սոցիալաական խիստ կարիքի մեջ:  Կենտրոնը լայն տեղեկատվություն է տարածել թեժ գիծ ծառայությունների վերաբերյալ՝ ինքնամեկուսացման ժամանակ ընտանեկան բռնության դեպքերի մասին ահազանգելու համար: 
  • Մեր  աջակցությամբ  Նիյր Իսթ ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղը  հրատապ օգնություն է տրամադրել Լոռու, Սյունիքի մարզերում ու Երևանում բնակվող,  ընտանեկան բռնության ենթարկված կանանց: Շահառու 32 կանայք ստացել են մեկ ամսվա համար անհրաժեշտ սնունդ, դեղորայք և բնակարանի վարձակալության վճար՝ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած դժվարությունները: 

Աջակցություն մարգինալացված խմբերին

  • Մենք աջակցել ենք  «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ հրատապ սոցիալական օժանդակություն տրամադրելու ԼԳԲՏ անձանց, որոնք համաճարակի հետևանքով զրկվել են աշխատանքից՝ չունենալով միջոցներ հոգալու սննդի, բնակարանի վարձակալության ու առողջապահական ծախսերը: Նրանք ստացել են սոցիալական աջակցություն՝ հոգալու կենսական կարիքները ինքնամեկուսացման պայմաններում:

Ներառելով երեխաներին կրթության գործընթացում

  • ԲՀՀ – Հայաստանը միջոցներ է ձեռնարկել կրթությունը հասանելի դարձնելու հատկապես սոցիալապես խոցելի երեխաների համար, որոնք բնակվում են հեռավոր բնակավայրերում: Հիմնադրամն աջակցել է մարզային «Ցայգ» հեռուստաընկերությանը՝ պատրաստելու ու հեռարձակելու հեռուստադասեր մայրենի լեզվից ու մաթեմատիկայից Շիրակի մարզի տարրական դասարանի աշակերտների համար: Հիմնադրամի աջակցությամբ «Գեղամա» ու «Լոռի» հեռուստաընկերությունները վերահեռարձակում են այդ դասընթացները Գեղարքունիքի ու Լոռու մարզերում: 

Աջակցություն քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական խմբերին

  • Հիմնադրամի աջակցությամբ քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբերն ապահովվել են անձնական պաշտպանիչ միջոցներով և անցել են համապատասխան վերապատրաստում COVID-19-ի պայմաններում այս հաստատություններում պահվող անձանց առողջության և անվտանգության, ինչպես նաև իրավունքերի  պաշտպանության միջազգային ստանդարտների վերաբերյալ:

COVID-19-ի մասին հանրային իրազեկության բարձրացում

  • Հիմնադրամի օժանդակությամբ, Հանրային լրագրության ակումբն ու Իրավունքի զարգացման կենտրոնն իրականանցնում են COVID-19 համաճարակի մասին հանրային իրազեկության բարձրացման արշավներ՝ պատրաստելով ու տարածելով տեղեկատվական տեսանյութներ ու պաստառներ, կազմակերպելով վեբինարներն ու առցանց քննարկումներ՝ կրթելով մարդկանց համաճարակի մասին և խրախուսելով քաղաքացիներին դրսևորել բարձր սոցիալական պատասխանատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter