HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան՝ ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը:

Հիշեցնենք, որ Մինասյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է իր հետ, հայտնել, որ խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, և առաջարկել «սիմվոլիկ գումարի» դիմաց ազատվել իր և հարազատների վերաբերյալ «քրեական և քաղաքական հետապնդումներից»:

Մինասյանի այս տեսանյութը դատախազությունն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն որտեղ մինչ այս նյութեր էին նախապատրաստվում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Արթուր Վանեցյանը կանչվել էր ՀՔԾ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter