HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները ԱՄՆ-ից ուղարկված առաքանիում հաշիշի յուղ են հայտնաբերել

Ոստիկանությունը հայտնում է, որ օրերս Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ՊԵԿ ծառայողների հետ համատեղ մաքսային հսկողության գոտում զննման ենթարկեցին ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանին։

«Հայտնաբերվեց հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլէկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ։ Նշանակվել են փորձաքննություններ։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»,- նշված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter