HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղավիացիայի կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների մասին որոշումը

Մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրամիության ավիացիոն անվտանգության կոմիտեի նիստը, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:

Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում քաղավիացիայի կոմիտեի և ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ:

Կոմիտեն ներկայացրել է Հայաստանում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները։

Նշենք, որ ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։

Քաղավիացիայի կոմիտեի փոխանցմամբ՝ իրենք հորդորել են Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությանը (European Union Aviation Safety Agency - EASA) վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:

Ըստ Եվրոպական միության գործընկերների հայտարարության՝ վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել կոմիտեին այս ամսվա վերջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter