HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում

Մարտի 9-ին` ժամը 22.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարանից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Վարդան Վարդանյանը և 1988 թ. ծնված Դավիթ Բաղդասարյանը:
 
Ժամը 23.45-ին Վարդան Վարդանյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 7 պարկուճ:
 
Նույն օրը` ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Յուրիկ Թադևոսյանը և խոստովանել, որ ժամը 22.10-ի սահմաններում Ներքին Չարբախ թաղամասում գործող խորտկարաններից մեկում իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է իր աներորդի Վարդան Վարդանյանի և վերջինիս աներորդի Դավիթ Բաղդասարյանի ուղղությամբ, որից հետո խորտկարանի դիմաց կայանված, Վարդան Վարդանյանին պատկանող  «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հեռանալով դեպքի վայրից` ներկայացել Մալաթիայի բաժին:
 
Յուրիկ Թադևոսյանը ներկայացրել է իր անվամբ հաշվառված «Բայկալ» տիպի որսորդական հրացանը` առանց փամփուշտների: Հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter