HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաժարական է ներկայացրել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ պաշտոնից ազատման որոշում է կայացրել։ Նա այդ տեղեկությունը եւս մեկ անգամ հաստատեց «Հետքի» հետ զրույցում։ Որոշման մի քանի պատճառների մեջ պրն Գոգյանը նշում է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։

Համակարգում բարեփոխում անելու համար, ըստ Գոգյանի, անհրաժեշտ էին օրենքով լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չի կարողացել։ «Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»,- նշել է ԲՈԿ նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter