HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում մայիսի 15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 15-ին ժամը 13.00-24.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Երևան քաղաք

  • Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
  • Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
  • Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Գորգագործների, Գործարանային, Թաթիկ Սարյան, Եսայան, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր և Արտաշատի խճուղի։ 

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ

  • Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter