HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում հրատարակվող «Շրջապատ» շաբաթաթերթը՝ որպես ազատ ամբիոն

«Շրջապատ» շաբաթաթերթը ստեղծման օրվանից հանդես է եկել հավասարակշռված եւ թափանցիկ աշխատելաոճով: Այդ աշխատելաոճը մենք պահել ենք նաեւ ընտրական գործընթացների ժամանակ: Մենք միշտ էլ հավասարապես ամբիոն ենք տրամադրել թե դիմադիր, թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին», -ասում է թերթի տնօրեն Եպրաքսյա Մեխկյանը:

Այս տարվա փետրվարից շաբաթաթերթը ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում ամեն շաբաթ 2 տպագրական մամուլ ծավալով հրատարակում է «Շրջապատ-ընտրություններ 2012» հավելվածը:

3000 օրինակից լույս տեսնող հավելվածը տարածվում է անվճար: Շրջապատ-ընտրություններ 2012» հավելվածն ամբողջությամբ նվիրված է լինելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, անդրադառնալու է ընտրական գործընթացի բոլոր փուլերին`նախընտրական շրջանից մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Ընտրողներին ծանոթացնելու է իրենց իրավունքներին ու պարտականություներին, ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին, կուսակցությունների ու թեկնածուների ծրագրերին:

«Նպատակը մեկն է` նպաստել ընտրողների իրազեկման բարձրացմանը,-ասում է հավելվածի խմբագիր Համլետ Կիրակոսյանը,- շատ կարեւոր է յուրաքանչյուր ընտրողի սեփական ձայնի կարեւորման հանգամանքը՝ որպես արդար ընտրությունների անցկացման հիմնական գրավական: Թերթն անվճար է տարածվում եւ հասնում է բոլոր խավերի մարդկանց»:

Ծրագրի շրջանակներում մինչեւ մայիսի 6-ը10 սեմինար-իրազեկում է անցկացվելու մարզի խոշոր համայնքներում: Թեթը քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ «Քաղաքական ռինգ» խորագրի ներքո նաեւ բանավեճեր է անցկացնելու: Սեմիանարների եւ բանավեճերի տեսագրված տարբերակներին թերթի ընթերցողները կարող են ծանոթանալ www.shrjapatweekly.alwaysdata.net կայքից:

Մեկնաբանություններ (2)

hovo
lavn e
hovo
man em galis shrjapat terti lragroxin kokneq inc

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter