HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին անհրաժեշտության սնունդ Պրոբացիայի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շահառուների ընտանիքներին 

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Պրոբացիայի ծառայության՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 128 շահառուների ընտանիքներ ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդով և հիգիենիկ պարագաներով:

Հաշվի առնելով Կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմը` Պրոբացիայի ծառայությանն աջակցությունը տրամադրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների կենտրոնը (100 փաթեթ), ՄԱԿ-ի «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամը (20 փաթեթ), «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը (2 փաթեթ), ինչպես նաև «Արդարության ուղի» ՀԿ-ն (6 փաթեթ):

Նշենք նաև, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցներն արտակարգ դրության ժամանակահատվածում պարբերաբար հեռավար խորհրդատվական աջակցություն են տրամադրում Պրոբացիայի շահառուներին «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին» դիմելու կարգի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter