HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաչատուր Սուքիասյանը փաստաթղթերը ներկայացրեց, իսկ մյուսները դեռ չեն շտապում

Այսօր ժամը 9-ից մեկնարկել է կուսակցությունների, դաշինքների համամասնական, ինչպես նաեւ 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրումները: Առաջադրումների վերջնաժամկետը մարտի 22-ն է, որից հետո թեկնածուների գրանցման գործընթացն է լինելու: Պաշտոնական քարոզարշավը սկսվելու է ապրիլի 8-ից եւ ավարտվելու է մայիսի 4-ին:

Կուսակցությունները չեն շտապում «գաղտնազերծել» իրենց համամասնական ցուցակները եւ վերջին դասավորումներն են իրականացնում: ՀՀԿ-ի մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հետքին» տեղեկացրեց, որ կուսակցության համամասնական ցուցակը կհրապարակվի մինչեւ մարտի 20-ը, հետեւաբար հրապարակվելուց հետո էլ կառաջադրվեն:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նույնպես չեն շտապում, իսկ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը կքննարկվի մարտի 18-ի խորհրդի նիստում: Հենց այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ «Ժառանգությունը» ընտրություններին գնո՞ւմ է միայնակ, թե՞ դաշինքով:

Ինչ վերաբերում է մեծամասնական թեկնածուներին, ապա հայտնի է, որ այսօր Երեւանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու փաստաթղթերը ներկայացրել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Կուսակցությունների կողմից առաջադրվող թեկնածուները եւս հապաղում են օր առաջ գրանցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter