HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ 2020 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրվելու է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 15-ին որոշում է կայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին գրանցելու և պատգամավորի վկայական տրամադրելու մասին:

2020 թվականի մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով պատգամավորներ են գրանցվել՝

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից`

1. Հարությունյան Արամ Կամոյի

2. Ավանեսյան Էլեոնորա Վյաչեսլավի

3. Հարությունյան Արթուր Իվանի

4. Թովմասյան Արթուր Բաբկենի

5.Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի

6.Պետրոսյան Արևիկ Վանոյի

7. Կասյան Վլադիմիր Սուրենի

8. Ջիվանյան Հովիկ Խանլարի

9. Ավագյան Արեգ Արտյուշայի

10. Հակոբյան Արմեն Առնոլդի

11. Գրիգորյան Արամ Արամայիսի

12. Աթայան Կարինե Եղիշի

13. Դանիելյան Աշոտ Կամոյի

14. Ղալայան Լեռնիկ Լավրենտի

15. Աղաբեկյան Արամայիս Էդուարդի

16. Գրիգորյան Նելա Ենոքի (16 մանդատ)

«Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Բաղունց Գագիկ Միքայելի

2. Գրիգորյան Արշակ Վիգենի

3. Աղաջանյան Սևակ Սուրիկի

4. Սարգսյան Դավիթ Վելիկոյի

5. Մելքումյան Նունե Վալերիի

6. Պետրոսյան Մարսել Հայկազի

7. Սարգսյան Գոհար Գենադիի

8. Բաղդասարյան Դավիթ Կարենի

9. Հայրապետյան Սեյրան Մանվելի (9 մանդատ)

Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Հակոբյան Մետաքսե Հարությունի

2. Գալստյան Դավիթ Վլադիմիրի

3. Հովհաննիսյան Կարեն Զորիկի (3 մանդատ)

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Իշխանյան Դավիթ Ռուբենի

2. Մոսիյան Արթուր Արմենի

3. Բալայան Վահրամ Ռազմիկի (3 մանդատ)

Արցախի Ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Ստեփանյան Գեղամ Հրաչիկի

2. Մելքումյան Դավիթ Հայկի (2 մանդատ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter