HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևան տանող ճանապարհին հարող տարածքները մաքրելու և չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու հանձնարարականներ են տրվել

Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են 30 օբյեկտներ:

Բոլորին տրվել են բանավոր հանձնարարականներ՝ մեկ շաբաթվա ընթացքում տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել են ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:

Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter