
Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները, պարետատան հետ քննարկումներից հետո որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից:
Տարվող աշխատանքների մասին քաղաքապետարնաը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել