Մեկնարկում է «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը
Վաղը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը: Հայ և պարսիկ գիտնականները 9 զեկուցումներով կներկայացնեն հայ-իրանական հարաբերությունները, երկու երկրների մշակութային կապերը, տնտեսական հարաբերությունները և այլն:
Գիտաժողովին հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյան, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը, Իրանի Իսլամական Հանրապետության իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Դեհշիրին:
Իրանական կողմը մեդալներ և պատվոգրեր կշնորհի Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանին և գրականագետ Արմանուշ Կոզմոյանին:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը: Այս մասին հայտնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել