HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը սպառնացել է ամբողջությամբ դադարեցնել հարաբերությունները Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ դադարեցնել հարաբերությունները Չինաստանի հետ։ Այդ սպառնալիքները Թրամփը հնչեցրել է մայիսի 14-ին «Fox Business» հեռուստաընկերության եթերում։ Լրագրող Մարիա Բարտիրոմոն Սպիտակ տան ղեկավարին հարցրել է, թե ինչ է վերջինս մտածում չինացի ուսանողներին վիզա չտալու վերաբերյալ։ 

«Մենք կարող ենք շատ բան անել։ Մենք կարող ենք ընդհանրապես դադարեցնել բոլոր տեսակի հարաբերությունները։ Եվ ի՞նչ կլինի։ Մենք կխնայենք 500 միլիարդ դոլար»,- պատասխանել է Թրամփը։ 500 միլիարդ դոլարն այն գումարն է, որը համապատասխանում է դեպի ԱՄՆ չինական արտահանման ծավալներին։ Նա հավելել է, որ ներկայումս չի ցանկանում շփվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ և կրկնել, որ մտադիր չէ Չինաստանի հետ վերսկսել առևտրային բանակցությունները։

Համաձայնագրի վերանայման թեման առաջացել է այն բանից հետո, երբ չինական պետական «Global Times» պարբերականը հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ ՉԺՀ գործադիր իշխանության խորհրդականները պնդում են վերսկսել ԱՄՆ հետ առևտրային բանակցությունները։ Ըստ խորհրդականների՝ ԱՄՆ-ն թուլացել է կորոնավիրուսի համավարակի արդյունքում և այլևս ի վիճակի չէ առևտրային պատերազմ վարել Չինաստանի հետ։ Չինացի փորձագետները կարծում են, որ Պեկինի շահերից բխում է չեղարկել համաձայնագիրը և վերակնքել նոր պայմաններով։

Հունվարի 15-ին Չինաստանը և ԱՄՆ-ն, 1,5 տարի տևած առևտրային պատերազմներից հետո, ստորագրել են առևտրային համաձայնագիր։ Այդ փաստաթղթով Պեկինը պարտավորվում էր երկու տարվա ընթացքում 200 միլիարդ դոլարով ավելացնել ամերիկյան արտադրանքի ներկրումը։ Մասնավորապես, ԱՄՆ-ից էներգակիրների, և հատկապես նավթի, նավթամթերքի, գազի և ածխի գնումը, պետք է ավելանա 52,4 միլիարդ դոլարով։

Լուսանկարը՝ «Fox Business»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter