HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգայցերի արդյունքում խախտումներ է հայտնաբերել

Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները 2020 թվականի մայիսի 14-ին որսագողության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում համատեղ ստուգայց են անցկացրել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում՝  Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի (дупель) ապօրինի որսի կանխարգելման նպատակով:

Վերոնշյալ տարածքում արձանագրվել է որսագողության դեպք. Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչներ Ա.Պ.-ի և Ռ.Մ.-ի մոտից առգրավվել են թվով 2 որսորդական հարթափող զենքեր, 1 փամփշտակալ՝ 24 փամփուշտներով:

Վերոնշյալ դեպքի կապակցությամբ հարուցվել է վարույթ, գործը կուղարկվի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու և իրավախախտներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ որսաշրջանից դուրս որս կատարելուց։

Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter