HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանի գյուղապետը խնդրում է Գագիկ Ծառուկյանի օգնությունը

Հարգելի պարոն Ծառուկյան,

երեք տարի առաջ Դուք ընդառաջեցիք մեր համայնքի բնակիչների խնդրանքին եւ 4 մլն դրամ հատկացրիք գյուղի Սբ. Հակովբ եկեղեցու վերանորոգմանը, ինչի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում քաջարանցիների անունից:

Գյուղն ունի եւս մեկ խնդիր, որի լուծման համար աջակցության կարիք ունենք: Քաջարան քաղաքից մինչեւ գյուղ ընկած ճանապարհի 1.5 կմ հատվածը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Տարիներ շարունակ ոչինչ չի արվել այն կարգի բերելու համար: Փորձել ենք այդ ճանապարհի նորոգումը մտցնել պետական ծրագրերի մեջ, բայց չի հաջողվել:

Հիմա Ձեզ ենք խնդրում՝ օգնեցեք սահմանային մեր գյուղին, եթե կարող եք, վերանորոգելու գյուղի անմխիթար ճանապարհը:

Քաջատեղյակ լինելով Ձեր բարեգործական ձեռնարկումների մասին, որոնք իրականացնում եք հանրապետության համարյա բոլոր բնակավայրերում, վստահ ենք, որ Դուք այս անգամ եւս կհարգեք Քաջարան գյուղի բնակիչների անունից ներկայացվող այս խնդրանքը եւ առաջիկայում կլուծեք գյուղի ճանապարհի հիմնանորոգման հարցը:

Հարգանքով՝

Ռաֆիկ Աթայան
Քաջարանի գյուղական համայնքի ղեկավար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter