HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ՝ Մյասնիկյան պողոտայում

Մայիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Գ, ծնված 1968 թ) մակնիշների ավտոմեքենաները «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները  (Արսեն Դ, ծնված 1974 թ և Գոռ Դ, ծնված 1999 թ) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևոր Գրիգոր Պ-ն (ծնված 2008 թ)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենան ուղղել են, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը, այնուհետև մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter