HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահրամ Բաղդասարյանը պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի

ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի, սակայն  հստակ չգիտի՝ կառաջադրվի մեծամասնակա՞ն, թե՞ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:

«Ավելի շատ պետք է նայենք, թե կուսակցությունը որտեղ ավելի նպատակահարմար կգտնի, որտեղ նպատակահարմար գտավ, այնտեղ էլ կառաջադրվեմ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա կարծիքով՝ գործարարները պետք է զբաղվեն գործարարությամբ  եւ խորհրդարան չգնան: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նախկինում ինքը եւս բիզնես ունեցել է, սակայն 2005թ.-ից այլեւս չունի եւ հիմա գիտությամբ է զբաղվում:

Հիշեցնենք, որ 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով քվեների առավելությամբ առավելության հասավ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ: Եթե Վահրամ Բաղդասարյանը այս անգամ էլ մեծամասնականով առաջադրվի, ապա, ամենայն հավանականությամբ, կրկին կպայքարի Վիկոտ Դալլաքյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter