HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը դպրոցական երեխաների հետ առցանց քննարկել է արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 15-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առաջարկով առցանց քննարկում է ունեցել Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների աշակերտների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: 

Արման Թաթոյանը երեխաներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության գործում, անդրադարձել արտակարգ դրության սահմանափակումների արդյունքում մարդու իրավունքների պաշտպանության հարցին։

Երեխաներն իրենց հարցերն են ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք մեծապես վերաբերվել են հեռավար կրթությանը, նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանը, աշխատանքային իրավունքներին և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter