HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան, Թուրքիան եւ Հայոց ցեղասպանությունը

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 

Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը կհամարվեր հանցագործություն: Բոլոր դեպքերում, մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա ժողովրդի կամքը: 

Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն, նույնիսկ ավելին` քան ողջակիզում: Դա սոսկ մարդկային կյանքերի կանխամտածված խլում չէր: Դա ամբողջ մի ազգի, մշակույթի, քաղաքակրթության եւ ժամանակի մեջ խտացված կենսակերպի հավաքական սպանդ էր: 

Հազարամյակներ ի վեր հայապատկան դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, կաճառներ, հաստատություններ, հանրային եւ մասնավոր կալվածքներ ջնջվեցին քարտեզի վրայից, ավերվեցին կամ այլապես զավթվեցին: Հայոց ցեղասպանությունը երիտթուրքական վարչակարգի կողմից սառնասրտորեն իրագործված` հայ ազգի համապարփակ եւ բռնի սեփականազրկումն էր, ինչն աննախադեպ էր իր դաժանությամբ ու աղետաբերությամբ: 

Սա Հայրենասպանություն էր: 

Թուրք եւ հայ ազգ-պետությունների հաշտեցումը պետք է եւ տեղի կունենա միմիայն սոսկալի ճշմարտության հաղթանակի հիման վրա, ինչպես նաեւ արդարության ապահովման պայմանով` իրական զղջման, իմաստալից վերականգնման ու հայ ժողովրդի` իր Հայրենիքի հետ երաշխավորված վերամիավորման խարսխով: 

Այս նպատակով է, որ մենք հիշում ենք մեր նահատակներին, ողջունում բոլոր նրանց, ովքեր կանխարգելում ու պատժում են մարդկության դեմ կատարված ոճիրները, իսկ Թուրքիայից ակնկալում իր կենարար ինքնամաքրումը: 

Րաֆֆի Հովհաննիսյանը անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարն է, այժմ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը եւ ներկայացնում է այն խորհրդարանում:

Հոդվածը տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի պարբերականներում. Foreign Policy Journal (Washington), Europe's World (Brussels), Eurasia Review (Madrid), Humanite Magazine (Paris)

Մեկնաբանություններ (1)

պարզ հայ մարդ
Պարոն Րաֆֆի Կ. Հովաննիսյան, ձեր խոսքն ումն եք ուղղել։ Եթե մեզ` հայերիս, ապա մենք ավելին ենք տառապել ու ապրել քան ձեր գրոց բրոց իրականությունում ինչ կրկնաբանությամբ ներկայացված է։ Ձեր խոսքն ուղղեք ԱՄՆ ին որի ճնշման ներքո Ֆրանսիայի սահմանադրական դատարանը վճիռը բեկանեց։ Իրերն կոչեք իրենց անուններով։ Եթե այդ չեք անում, ավելի լավ է լռեք և իզուր ձեզ միամիտի ու մտահոգի տեղ չդնեք։ Արդեն հոգնեցինք պարապ ճառերից, վերջապես զանգը կախելու ժամանակը պիտի գա՞։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter