HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեքսիկայում սպանվել է պետության պաշտպանության տակ գտնվող լրագրող Խորխե Միգել Արմենտան

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել։ Խորխե Միգել Արմենտան սպանվել է զինված գրոհայինների կողմից Սիուդադ Օբրեգոն քաղաքում։ Այդ մասին կիրակի օրը՝ մայիսի 17-ին հայտարարել է մեքսիկական Սոնորա նահանգի դատախազությունը։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողը դուրս է եկել ռեստորանից, որին ուղեկցում էին երկու թիկնապահներ։

Արմենտան ղեկավարել է հրատարակչություն, որն զբաղվել է օրաթերթերի և շաբաթաթերթերի թողարկմամբ։ Բացի այդ, նա համակարգել է նաև «Medison Obson» առցանց հարթակի աշխատանքները։ «El Universal» թերթի փոխանցմամբ՝ Արմենտան և նրա որոշ աշխատակիցներ բազմիցս ստացել են սպառնալիքներ, այդ իսկ պատճառով նա երթևեկել է մգեցված ապակիներ ունեցող ավտոմեքենայով, որն ուղեկցել են թիկնապահները։ Արմենտան եղել է լրագրողների և իրավապաշտպանների համար նախատեսված պետպաշտպանության ծրագրի շահառու։

Մեքսիկայի Սոնորա նահանգը, որը գտնվում է երկրի հյուսիսում և սահմանակից է Միացյալ Նահանգներին, համարվում է մեքսիկական թմրաբիզնեսի տրանսպորտային կարևոր հանգույցներից մեկը։ Այս շրջանի նկատմամբ վերահսկողության համար միանգամից պայքարում են մի քանի հանցավոր կարտելներ։

Մեքսիկան Սիրիայի և Աֆղանստանի հետ միասին համարվում է լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից մեկը։ Արմենտան չորրորդ լրագրողն է, որը 2020 թվականի ընթացքում սպանվել է Մեքսիկայում։ 2019 թվականին Մեքսիկայում սպանվել է 19 լրագրող։ Սպանությունների մեծ մասը շարունակում է մնալ չբացահայտված։

Լուսանկարում՝ Խորխե Միգել Արմենտան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter