HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Ժակ Իվ Կուստոյի փողոցում․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ին, ժամը 22։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ատացվել, որ Երևանի Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ «Թոխմախի լճի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Զ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, արգելապատնեշին և շրջվել՝ վնասելով էլեկտրական սյունը և արգելապատնեշը՝ մասամբ։

Վարորդը և ուղևոր Ռիտա Ի․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter