HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պարզաբանումը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանումներ է ուղարկել «Հետք»-ի «Հայաստանի ոսկու հանքավայրերի բացահայտված և չբացահայտված սեփականատերերը» հրապարակման վերաբերյալ, որտեղ նշել էինք, որ որևէ բաժնետեր` բաժնեմասում մասնակցության իր չափով, ներկայացված չէ: Ներկայացված չեն նաև խորհրդի անդամներ կամ վերահսկղություն ունեցող անձինք.

«1. Հոդվածում  նշվում է, որ որպես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միակ մասնակից գրանցված է տնօրեն Հայկ Ալոյանը` առանց մասնակցության չափի կամ ձեռքբերման ամսաթվի: Հայտնում եմ, որ Հայկ Ալոյանը նշված է որպես իրական սեփականատեր՝ ընկերության տնօրեն հանդիսանալու փաստի ուժով, և այս պահանջը առաջադրված է հայտարարագրի լրացման կարգով։

2.Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած այն պնդումներին, որ Ընկերությունը չի ներկայացրել տվյալներ  «նույնիսկ բաժնեմաս չունեցող, վերահսկողություն իրականացնող, խորհրդի անդամակցություն ունեցող անձանց մասին», ապա հարկ եմ համարում պարզաբանել, որ Ընկերության խորհուրդը սահմանված կարգով լուծարվել է, ուստի խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկատվություն հայտարարագրելու պարտավորություն Ընկերությունը հայտրարագիր ներկայացնելու պահին չի ունեցել՝ դարձյալ հաշվի առնելով հայտարարագրի լրացման կարգի պահանջները»,- հայտնել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter