HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտի 13-ին, 14-ին հանրապետության առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին՝ ամենուրեք ձյուն:

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10մ/վրկ, մարտի 15-17-ին՝ առանձին վայրերում ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը մարտի 13-14-ին կբարձրանա 10-12, 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 11-13 աստիճանով:

Երևանում մարտի 13-ին 14-ին, 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 15-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին' ձյուն: Մարտի 15-17-ին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:

Եղանակի տեսությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter