HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը շարունակում է Հալեպի բուժ հաստատություններին փոխանցել բժշկական պարագաներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը` Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, մշտապես շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժ հաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։

Բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter