HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում վերսկսվել է ծառայությունների մատուցումը

Դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ՝ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը:

Ոստիկանության տեղեկացնում է, որ քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաև մայիսի 23-ին և 24-ին (շաբաթ և կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9.00-18.00, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 9.30-16.30:

Առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, կուտակումներ չստեղծել, պահպանել սոցիալական հեռավորություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter