HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է
կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական
ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա
հարուցված վարչական վարույթը: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է
հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել
հարուցված վարչական վարույթը:

Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է
հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար
հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել:

Հիշեցնում ենք, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա
որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել
էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի
իրականացման ժամկետի ընթացքը։

Հարկ է նշել, որ վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է
հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում
կհրապարակվի։

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter