HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Բալասանյանը նույնպես առաջադրվելու հայտ ներկայացրեց

Ազգային Ժողովի փոխնախագահ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Սամվել Բալասանյանը  խորհրդարանական ընտրություններին թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով այսօր առաջադրվելու փաստաթղթեր է ներկայացրել: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Սամվել Բալասանյանի օգնական Զոհրապ Եգանյանը:

Հիշեցնենք, որ 2007թ. մայիսի 12-ին Սամվել Բալասանյանը Ազգային ժողովի պատգամավոր ընտրվել էր հենց թիվ 35 ընտրատարածքից:

Նշենք, որ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների կողմից վերջերս ԱԺ ներկայացրած ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ, որով ընդդիմադիրներն առաջարկում էին անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, Սամվել Բալասանյանը դեմ արտահայտվեց օրինագծին՝ ասելով, թե մեծամասնական պատգամավորների կարիքը շատ է զգացվում, քանի որ նրանք մարզերի եւ օրենսդիր մարմնի միջեւ կապող օղակ են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter