Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության առաջին ծրագիր՝ մարզերում ձեռք բերվող բնակարանի համար
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվ մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։
Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
Երկու երեխաներ ունենալու դեպքում՝ անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որն կավելանա ընտանիքում առկա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել