HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են մինչեւ մարտի 15-ը որոշում կայացնել

Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ապօրինի կերպով կատարել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության և նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցում:

Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացրած դիմումով խնդրել ենք անվավեր ճանաչել 14.02.2012թ. կատարված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության և նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցումը, ներկայացնելով բազմաթիվ փաստաթղթեր ի հաստատումն այն փաստի, որ վիճարկվող գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա:

Սակայն մինչ օրս ոչ միայն չի կայացվել համապատասխան որոշում, այլ նաև միտումնավոր ձգձվում է օրենքով սահմանված ժամկետներում և կարգով որոշում կայացնելու գործընթացը, որը ոչ միայն կուսակցության նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող մտածված հետապնդում է, այլ նաև` Հայ Ազգային Կոնգրեսի կազմում, որպես դաշինք, ընտրություններին մասնակցելու արհեստական խոչընդոտի ստեղծում:

Կատարված ապօրինության, դրա պարտակման անմիջական պատասխանատուներն են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հրայր Թովմասյանը, իսկ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ նույն ինքը` Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի բարձրագույն ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում այսուհետ ժողովրդավարությունը ձևական բնույթ չի կրելու: Սա ընդամենը հերթական ֆարսն էր: Հայաստանի Հանրապետությունում ամենուր ոտնահարվում են մարդու իրավունքները, բնական է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող կուսակցությունը նրա հիմնական թիրախներից մեկն է դարձել:

Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մինչև 2012 թվականի մարտի 15-ը որոշում կայացնել 14.02.2012թ. կատարված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության և ՙնոր ատենապետի՚ մասին տեղեկությունների գրանցումը անվավեր ճանաչելու մասին:

Միաժամանակ ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ընտրությունների մեկնարկը դեռևս չսկսված արդեն իսկ հիմքեր են ստեղծվում դրանք կեղծելու համար:

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

կենտրոնական վարչություն

ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

Մեկնաբանություններ (1)

ALIONA
մեր իրավունքների համար հերիք է ինչքան կերան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter