HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 19-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները, զեկուցվել է  2020 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման, ծրագրված աշխատանքների լիարժեք կատարման և համավարակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների խստիվ պահպանման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter