HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պաշտոնյաների հայտարարագրերը ուսումնասիրելիս ծանոթանալ հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների. նոր նախագիծ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսում է Պետական եկամուտների կոմիտեից ստանալ պաշտոնատար անձանց հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Ըստ Արդարադատության նախարարության՝ այդ տեղեկությունների միջոցով հանձնաժողովը հնարավորություն կունենա վերլուծել պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը, իրեն վերապահված գործառույթները պատշաճ և արդյունավետ իրականացնել։

Արդարադատության նախարարությունը նման փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորված է իրականացնել հայտարարագրման գործընթացի կանոնակարգում, հայտարարագրերի ստուգում և վերլուծում, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել։ Այդ գործառույթները պատշաճ իրականացնելու համար Հանձնաժողովն իրավասու է հայտարարագրերի վերլուծության գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից, արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջել հայտարարատու անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր։

«Միևնույն ժամանակ, հանձնաժողովի առջև դրված լիազորությունների արդյունավետ իրացման նպատակով անհրաժեշտ է, որ հանձնաժողովն անպայմանորեն ունենա հասանելիություն հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններին, հակառակ պարագայում հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաև բարեվարքության ստուգման գործընթացում կարող են առաջանալ գործնական լուրջ խնդիրներ»,- հայտնել է Արդարադատության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter