HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխի շրջանում ստացած վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանը

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (2)

serob
NO ONE HAS BEEN CAHRGED yet .... how long will it take to find the murder ? is a honnest, serious investigation upgoing ?? No more news since these 2 weeks the crime hapened ? Just terrible, Poor parents , brothers,sisters , family !! GOD knows all !
ani
W H E N WILL THIS STOP ????? for a while there was peace, but now it's going on again !! Murder in the own rows , incredible , how satanic !! and armenians call themselves " christians " !! The army must be purged from such traitresses of the folk ,who are real mercenaries of the ennemy . They merit death ! It,s urgent time to fix HIDDEN surveillance cameras to find out the Judasses in the flock . Mr. Pashinian, PLEASE , don't cover them ! do something !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter